Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.04.2016 | 00:04

Զարդարի՛ր ինձ, Տե՛ր,
Քո մեծ երկյուղով
և անառակությունից
վերադարձրո՛ւ արդարության,
աղտեղությունից` սրբության,
ծուլությունից`
զգաստության, որ
ժուժկալությամբ
և համբերությամբ
գնամ Քո ուղիղ
ճանապարհով։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ